10 06 2020

Որքա՞ն գումար է ծախսվում յուրաքանչյուր վարակակրի բուժման համար․ ԲՀԿ

Որքա՞ն գումար է ծախսվում յուրաքանչյուր վարակակրի բուժման համար․ ԲՀԿ

Հաշվի առնելով ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն դիմած բազմաթիվ քաղաքացիների մտահոգությունները՝ դիմում ենք Ձեզ, որպեսզի մեզ տրամադրեք մանրամասն տեղեկատվություն հետևյալ հարցադրումների վերաբերյալ.

 
  1. Համավարակի դեմ պայքարի գործընթացն իրականացնելու համար ՀՀ պետական բյուջեից որքա՞ն գումար է հատկացվել, միջազգային կառույցներից և կազմակերպություններից Հայաստանի Հանրապետությունը որքա՞ն ֆինանսական աջակցություն է ստացել, Կորոնավիրուսի դեմ պայքարի համար բացված գանձապետական հաշվին որքա՞ն գումար է փոխանցվել և ի՞նչ նպատակներով է ծախսվել
  2. Որքան գումար է հատկացվե՞լ մեկուսացման համար նախատեսված հյուրանոցներին և մեկուսացման գործընթացի կազմակերպիչներից յուրաքանչյուրին՝ ամսական կտրվածքով:

3. Միջին հաշվարկով պետությունը որքա՞ն գումար է ծախսում կորոնավիրուսով վարակված յուրաքանչյուր պացիենտի բուժման համար:

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան»

խմբակցության քարտուղար՝ Արման Աբովյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ