«2018 թվականի ապրիլ-մայիսյան իրադարձություններից հետո Հայաստանում օրեցօր ամրապնդվում է անձնիշխան կառավարման համակարգը, որն իրենից ներկայացնում է կառավարման այնպիսի մի ձև, երբ ողջ պետական ապարատը՝ ուժային կառույցներով և բոլոր իսնտիտուտներով սպասարկում են մեկ անձի իշխանությանը և նրա իշխանությունում մնալուն։ Դրա օրինակը կարող ենք տեսնել Բելառուսում։ Եվ այդ իշխանության համակարգը ունի կառվարման օրենքները՝ քաղաքագիտական տերմիններով օրենքները, որ ուժային կառույցների ղեկավարները պետք է լինեն տվյալ անձնիշխանին հավատարիմ մարդիկ, կամ նվիրված, կամ էլ այն մարդիկ, որոնք այդ պաշտոնին հասնելու համար պարտական են կոնկրետ այդ գլխավոր անձնիշխանին։ Դրա վառ օրինակն էլ նորանշանակ ԱԱԾ տնօրենը և վարչապետի դասընկեր ոստիկանապետն են»- Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով օրերս ուժային կառույցների ղեկավարների աշխատանքից ազատվելուն։
Քաղաքագետի խոսքով նման գործընթացներ ժողովրադավարական պետություններում տեղի չեն ունենում, քանի որ այնտեղ ուժայինների ղեկավարները սպասարկում են հասարակության շահը և պարտական են օրենքներին և սահմանադրությանը և ոչ թե իրենց պաշտոնի նշանակողին․ «Այ սա է տարբերությունը ավտորիտար և ժողովրդավար երկրների։ Օրինակ՝ Ավստրիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում և այլն, ուժային կառույցները պարտավոր են ենթարկվել օրենքներին, հասարակության շահն են սպասարկում, ավտորիտար համակարգում ՝ Բելառուս, Հայաստան, Ադրբեջան և այլ երկրներում ուժայինները սպասարկում են գլխավոր աձնիշխանին՝ վարչապետին, նախագահին։ Ինչ վերաբերում է գենշտաբի պետին․ երբ համաճարակի կանոնները չեն պահպանում նախարարները , ԱԺ բարձրաստիճան պաշտոնյաները կամ փոխվարչապետերը, որոնք առանց դիմակների բացօթյա սրճարաններում են, նրանց նկատմամբ չի կիրառվում օրենք, իսկ գենշտաբի պետին հեռացնում են աշխատանքից։ Եվ թեպետ պատրվակը հարսանիքն էր, բայց այստեղ ևս պատճառը անձնիշխանության համակարգի կանոններն են․ այսինք ոչ միայն ուժային կառույցները, այլև ամբողջ բանակը նույնպես իր հավատարմությունը պետք է հայտնի գլխավոր անձնիշխանին։ Սա ավտորիտար կառավարման համակարգն էլ ավելի ամրապնդելու քայլ էր»։
Բադալյանն անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից իշխանությանը քննադատելուն և իշխանության կողմից Գագիկ Ծառուկյանին թիրախավորելուն, նշեց․ «Եթե ուրիշը քննադատեր, այդպիսի հարձակում չէր սկսվի, բայց քննադատող ուժն ունի և՛ հեղինակություն, և՛ էլեկտորատ։ Դա ապացուցվեց Աբովյանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ, որ իր կողմանկիցներն ավեի շատ էին և նաև ՀՀ-ի որոշակի տարածքներում նա ազդեցիկ ընտրազանգված ունի։ Իշխանությունը մտածում է, որ այդ ուժը կարող է ոտքի հանել իր ընտրազանգվածին և սա կարող է վտանգել իշխանության մնալուն և սա է պատճառը որ ակտիվորեն հրամանով հարձակում է սկսվել տվյալ քաղաքական գործչի դեմ»։
Իսկ համացանցում Գագիկ Ծառուկյանի անձնական տվյալների հրապարակման վերաբերյալ Բադալյանը նշեց․ «Իրենք դատապարտեցին, երբ իրենց նախարարի վերաբերյալ հրպարակում եղավ և անմիջապես քրգործ հարուցվեց։ Այսինքն մենք տեսնում ենք օրենքի ոչ հավասար կիրառում․ մեկի դեպքում ամենայն խստությամբ օրենքը կիառվում է, մյուս դեպքում մենք չենք տեսնում, ինչը ցույց է տալիս ոչ ժողովրդավարական երկիր լինելու հանգամանքը , որովհետև այդպիսի երկրներում օրենքը հավասար է լինում բոլորի նկատմամբ»։
Քաղաքագետն ամփոփելով նկատեց, որ Էականորեն իջել է իշխանության վարկանիշը և ոչ մի առնչություն չունի երկու տարի առաջվա վարկանիշի հետ․ «Հիմա անգամներով է իջել»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը