2018 թվականին ՊՎԾ-ի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում մասնավորապես Արտաշատի ՋՕ-ում հայտնաբերված խախտումների չափը մեկ մլրդ դրամը գերազանցում էր: Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:
Նրա խոսքով, այդ տիրույթում է գտնվում նաև Հովիկ Աբրահամյանի և նրա հետ կապվող հողակտորների ոռոգման խնդիրը. «Եղել են նաև ջրագծերից միացումներ, որոնք այս պահին դադարեցված են: Ինչ չափով նրա կողմից հասցված վնաս կհաստատվի արդեն քննչական գործողությունների արդյունքում, այդ չափով էլ վերականգնում կլինի: Նախկին մեթոդներով աշխատանք բացառում ենք.,-ասաց մարզպետը:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը