10 06 2020

ՀՀ ավիացիան ոչնչացնողները ստիպված չեն լինի երկար սպասել դատավճռին․ Ճաղարյան

ՀՀ ավիացիան ոչնչացնողները ստիպված չեն լինի երկար սպասել դատավճռին․ Ճաղարյան

Վարչապետի՝ ավիացիայի գծով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ՕԴԱՆԱՎԻ ՏՈՄՍԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՎԱՃԱՌՎԵԼ ԻՆՔՆԱՐԺԵՔԻՑ ՑԱԾՐ

էս նշանակում է, որ երկրները սկսում են վերջ տալ լոուքոստ ԱՉՔԱԿԱՊՈւԹՅԱՆԸ:

Այո, լոուքոստ տեղափոխումների գաղափարի հիմքում դրված է էժան գներով ուղևորին հրապուրելը:
Մեծ հաշվով` ուղևորին չպիտի էլ հետաքրքրի, թե ոնց է այդ գինը ստացվել էժան: Նա բավարարվում է իր գրպանից պակասող գումարի քիչ լինելով:
Եվ չպիտի մտածի, թե ով է վճարում տարբերությունը, և ինչ ճանապարհներով վճարողն իրենից հետ կստանա այդ գումարը:

COVID-19 կարգավորում է աշխարհը:

Իրենց տնտեսություններով շահագրգիռ պետությունները սկսել են ավիացիայի պաշտպանությունը:
Ավելացնում են տուրքերը, պահանջում նրանց կիրառումը բոլորի նկատմամբ առանց բացառությունների, արգելում ինքնարժեքից ցածր տոմսերի վաճառքը, անկախ սուբսիդավորման աղբյուրից…

Համոզված եմ, որ կկիրառվեն մի շարք ավելի խիստ մեթոդներ: Շատ արագ կավելանա Ավստրիային սատարող երկրների ցանկը:

Կմիանա՞ արդյոք Հայաստանը իր տնտսության և ինքնիշխանության ռազմավարական ոլորտը պաշտպանող երկրների շարքին, թե՞ Wizz կամ Ryan կհրավիրի Հայաստանից աշխատի որպես իր բազա միգուցե ի վերջո որպես հիմնական ավիափոխադրող կհրավիրի ԵԱՏՄ «գլխավոր գործընկերո՞ջը»…

Ամեն պարագայում`
Հայկական Ավիացիան ոչնչացնողները ստիպված չեն լինի երկար սպասել իրենց դատավճռին»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ