Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ երկու հարց կա՝ քաղաքական բնույթի և անձնական բնույթի, որը վերաբերում է իմ հորը: Ոչ քաղաքական, ոչ էլ անձնական հարցին չեմ պատասխանելու: Այս մասին այսօր՝ հունիսի 9-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:
Ինչ վերաբերում է հարցին՝ ՀՔԾ-ում նախկին ԱԱԾ տնօրեն Արթուր վանեցյանն ինչ արժեքավոր տեղեկություններ է հայտնել, Սասուն Խաչատրյանը չցանկացավ պատասխանել: Նա նաև անհրաժեշտ չհամարեց տեղեկացնել՝ արդյոք այլ նախկին պաշտոնատար անձիք ևս հարցաքննվե՞լ են, թե ոչ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը