09 06 2020

Ասում էիք` կորոնավիրուսից ամենաապահով տեղը ՔԿՀ-ներն են, կարող է տեղափոխվեք այնտեղ. Նարեկ Մանթաշյանը` պաշտոնյաներին

Ասում էիք` կորոնավիրուսից ամենաապահով տեղը ՔԿՀ-ներն են, կարող է տեղափոխվեք այնտեղ. Նարեկ Մանթաշյանը` պաշտոնյաներին

«Երիտասարդ Դեմոկրատների Ազգային Լիգա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Կորյուն Գրիգորյանն ու «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը Երևանյան սրճարաններից մեկում մոտեցել են ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին և փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանին:
 
Նարեկ Մանթաշյանը հիշեցրել է, Բադասյանի այն խոսքը, թե քրեակատարողական հիմնարկներում կորոնավիրուսից պաշտպանվելու ամենաապահով տեղն է և հորդորել պաշտոնյաններին ևս գնալ այնտեղ:
 
«Դուք ասում էիք, որ ՀՀ-ում կորոնավիրուսից ամենաապահով տեղը քրեակատարողական հիմնարկներեն են, ուզում ենք հասկանալ՝ կարո՞ղ է տեղափոխվեք քրեակատարողական հիմնարկ, Ձեզ համար միգուցե ավելի ապահով լինի»,- ասել է Մանթաշյանը:
 
Մանրամասները՝ տեսանյութում:
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ