08 06 2020

Փաշինյանը փոփոխություններ կանի այնքան, մինչև ուժայինները ծառայեն ռեպրեսիաներին. Սաղաթելյան․ News.am

Փաշինյանը փոփոխություններ կանի այնքան, մինչև ուժայինները ծառայեն ռեպրեսիաներին. Սաղաթելյան․ News.am

«Կարծում եմ, որ բարձրաստիճան պաշտոնյայի են աշխատանքից ազատում, պետք է լինի պատճառաբանված պարզաբանում, սա շատ կարեւոր է երկրի թափանցիկ կառավարման տեսանկյունից: Սա էլ արդեն որերորդ դեպքն է, երբ աշխատանքից ազատում են բարձրաստիճան պաշտոնյաների, եւ մենք պաշտոնական բացատրություն չենք ստանում: Երկրորդը` ակնհայտ է, որ հատկապես ուժային կառույցներում Նիկոլ Փաշինյանը փոփոխություններ անելու է այնքան ժամանակ, քանի դեռ այդ համակարգերն ամբողջությամբ չեն ծառայում երկրի ներսում ներքին ռեպրեսիաների համար: Այս ամբողջը ես դիտարկում եմ այս տեսանկյունից, եւ սա է այս ամենի տրամաբանությունը»,- ասաց նա:

Անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի քաղխորհրդի հրատապ նիստի հայտարարությանը՝ նա ասաց, որ ՀՅԴ-ն այս առումով երկրում ստեղծված իրավիճակի հետ կապված բազմաթիվ անգամ տվել է իրենց գնահատականներն ու արժեւորումները, ներկայացրել է պահանջ, օրակարգ:

«Մենք 7 օր առաջ էլ հանդես ենք եկել հայտարարությամբ, որտեղ ասվում էր, որ ԱԺ-ն պետք է հրատապա հատուկ նիստ գումարի, ստեղծված իրավիճակին ամբողջական գնահատական տա, պատասխանատվության կանչի ձախողված պաշտոնյաներին, եւ համատեղ գտնեն ելքեր այս իրավիճակից համար:  Իսկ ինչ վերաբերում է համախմբմանը,  համախմբումը պետք է լինի օրակարգի շուրջ, եւ պետք է բխի ժողովրդի շահերից: Ընդհանուր մթնոլորտը բերել է այն իրավիճակին, որ անհապաղ պետք է ձեռնարկել քայլեր ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: Շատ բնական է, որ ընդդիմադիր դաշտի մի շարք կուսակցություններ տարբեր դիրքորոշումներ են հայտնել եւ առաջարկներ են ներկայացրել ստեղծված իրավիճակից դուրս գալու նպատակով: Այս իրավիճակում դա շատ բնական է, չխոսել իրավիճակից եւ նայել, թե ինչպես է երկիրը գլորվում անդունդը, սա է հանցագործություն»,- ասաց նա:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչը անդրադառնալով համագործակցության հնարավորություններին, ասաց որ իրենց համար կարեւոր է` ինչ հարցերի շուրջ եւ ինչ օրակարգով կլինի համագործակցությունը:

Իշխան Սաղաթելյանը տեսնում է արտահերթ ընտրությունների հնարավորություն եւ գտնում է, որ Հայաստանում իշխանությունները պետք է ձեւավորվեն ընտրությունների միջոցով:

«Կա երկրում կառավարման ճգնաժամ, իշխանությունը ընդունակ չէ լուծել երկրի առջեւ ծառացած խնդիրները: Մենք այս մասին մենք խոսել ենք դեռեւս մեկ տարի առաջ, իշխանություններին դեղին քարտ ենք ցույց տվել ու ասել ենք` լրջացեք, կենտրոնացեք մեր երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծման վրա»,- հավելեց նա:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ