05 06 2020

Նիկոլ Փաշինյանն իր հերքելով հաստատում է, որ Միքայել Միանսյանը ճիշտ է ասում. Ռուբեն Հակոբյան



Ես հավատում եմ Նիկոլ Փաշինյանին, որովհետև նա իր հերքումների մեջ հաստատում է, որ դրանք իրականություն են: Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը:

«Ես Միքայել Մինասյանին չեմ ճանաչում, մարդկային հարաբերություն չեմ ունեցել և չգիտեմ իր տեսակը՝ որպես մարդ, բայց Նիկոլ Փաշինյանին ճանաչում եմ, նա իր հերքելով հաստատում է, որ ինչ ասում է Միքայել Միանսյանը, ճիշտ է ասում: Օրինակ՝ սիգարետի այդ կանդրաբանդային հավատում եմ, որովհետև երբ սիգարետի, ադամանդի, զենքի առևտրի մասին էր խոսքը Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ բա միշտ էլ եղել է, ամեն հանցագործություն ունի իր խաղի կանոնները: Այսինքն մոտավորապես ասում է՝ հին իշխանություններն արել են, ես էլ շարունակում եմ»,- նշեց Ռուբեն Հակոբյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ