05 06 2020

Տաթևիկ Ռևազյանի հանցավոր անգործության պատճառով է ՀՀ-ն հայտնվել սև ցուցակում. Գևորգ Գորգիսյան



Սև ցուցակում հայտնվելը Հայաստանի Հանրապետությունը, ոչ թե որևէ ավիաընկերություն: Այսօր՝ հունիսի 5-ին Ազգային ժողովում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:

«Հայաստանը սև ցուցակում հայտնվել է հետևյալ հիմնավորմամբ, որ ՀՀ քաղավիացիայի կոմիտեն՝ որպես պետության ոլորտի ներկայացուցիչ, ի վիճակի չէ ապահովել ինքնաթիռների անվտանգության կանոնները և վերահսկել, որպեսզի ավիաընկերություններն իրականացնեն անվտանգային բոլոր նորմերի պահպանումը և գործառույթները: Այդ ստուգումներն իրականացվել են նոյեմբեր ամսին և եթե նույն վարչապետի խորհրդական պարոն Ճաղարյանի խորհուրդներն այդ ժամանակ լսվեին և պատշաճ քայլեր ձեռնարկվեին, հնարավոր կլիներ կասեցվել սև ցուցակում հայտնվելը»,- նշեց պատգամավորը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ