05 06 2020

Ինչո՞ւ ՊԵԿ նախագահն առանց բացատրության հեռացավ իր պաշտոնից. Zham.am

Ինչո՞ւ ՊԵԿ նախագահն առանց բացատրության հեռացավ իր պաշտոնից. Zham.am

Zham.am-ը գրում է. Իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանն ամենուրեք թմբկահարում էր, թե այսուհետ ամեն ինչ թափանցիկ է լինելու: Եվ,  որպես ապացույց, հանրությանը բացահայտել էր,  թե ինչ էր պահվում նույնիսկ նախկին վարչապետի սառնարանում: Ամեն մի երկրորդական, երրորդական հարցերի վերաբերյալ Փաշինյանը  ժամերով «լայվեր» էր կազմակերպում և այս ամենի նպատակն մեկն էր, որ ինքը`  Փաշինյանն ու իր թիմը այսուհետ 100 տոկոսանոց թափանցիկությամբ են աշխատելու:

Սակայն ժամանակն անցավ, և  այդ «թափանցիկությունից» մնացին միայն բարի հուշերը:

Այսօր հանրությունը իրավունք չունի տեղյակ լինել նույնիսկ, օրինակ,  թե ինչի վրա են ծախսվում վարչապետի ֆոնդերը որոնք ի դեմ միլիարդավոր դրամների են հասնում:

Վատիկանում նախկին դեսպանի  մի շարք մեղադրանքների առիթով հանրությունն այդպես էլ Փաշինյանից չլսեց ոչ մի տրամաբանական բացատրություն, իսկ ինչպես ասվում էր ժամանակին հնչած  Հռոմի Պապ  Բոնիֆացի 8-րդի ուղերձներից մեկում,- «Silentium videtur confessio», այսինքն` «լռությունը համաձայնության նշան է», որն ի դեպ դրանից հետո մտավ կանոնավոր իրավունքի հիմքում:

Այսինքն, եթե ամփոփենք վերը նշվածը, ստացվում է, որ Փաշինյանն իր հասցեին ծանր մեղադրանքների առջև որևէ պատասխան չունեցավ, քանզի ասելիք չուներ: Ստացվում է այն, որ,  երբ նա մարդկանց խոստանում էր «բռնել բոլոր տեսակի ձկներին և մկներին», պարզվում է այդ «ձկներն ու մկները» հայտնվել են հենց իր շրջապատում:

Հասկանալի է, որ բոլոր այս ինֆորմացիաները օդից չէին կարող իջնել, և  Փաշինյանը կասկածում էր, որ այդ չարաշահումների մասին արտահոսքերը պետական համակարգից են դուրս գալիս: Հիմնական կասկածի օբյեկտը հենց ՊԵԿ-ն էր: Հենց դա էլ հավանաբար եղել է Անանյանի հրաժարականի պատճառը: Իհարկե դա չի նշանակում, որ հենց ինքը կարող էր կազմակերպել այդ արտահոսքերը: Պարզապես Անանյանը չէր կարող իր համակարգում ներգրավվել բացառապես փաշինյանական անգրագետ, փողոցից եկածներին, քանզի դրանից կարող էր տուժեր պետությունը, իսկ ինքը՝ Անանյանը չէր կարողանա կատարել իր հավաքագրումների պլանը:

Սակայն, երբ խոսք է գնում Փաշինյանի շուրջ խնդիրների մասին, բնականաբար,  այստեղ պետական շահը վարչապետի համար դառնում է ստորադաս: Այստեղ Անանյանը պետք է ընտրություն կատարեր  կամ նա պետք է ազատվեր փորձառու կադրերից, որոնք այդքան էլ վստահելի չէին Փաշինյանի համար, կամ էլ հրաժարական տար: Նա, հավանաբար, գերադասեց երկրորդ տարբերակը մանավանդ, որ այս կորոնավիրուսի պայմաններում ՊԵԿ նախագահի պաշտոնում աշխատելը հավասարազոր էր մահապարտի աշխատանքի հետ:

Փաշինյանը, հավանաբար, հույս ունի, որ Անանյանից հետո նրա մասին արտահոսքերը կդադարեն: Սակայն պետք է նշել, որ այդ դեպքում Անանյանի տեղը նա պիտի նշանակի Արման Բաբաջանյանին, որպեսզի վերջնականապես համոզված լինի, որ այդ օղակից ոչ ձուկ և մուկ չի հանդգնի լուրեր տարածել վարչապետի կամ նրա մերձավորների մասին: Մանավանդ որ այս վերջին մեկ տարվա ընթացքում Բաբաջանյանը մեշոկով գործեր էր տալիս վարչապետին, ՊԵԿ-ում «նախկինների մտերիմներին» նշանակման վերաբերյալ:

Իսկ ինչ վերաբերվում է այն պատճառաբանությանն,  թե Անանյանը հեռացել է կորոնավիրուսի դեմ ոչ պատշաճ պայքարի համար, ապա նույնիսկ «պողոսներին» դա համոզիչ չի թվացել, քանզի վերջին այս երկու տարիների ընթացքում նույնիսկ պողոսները սկսեցին կրթվել` դառնալով կիրակոսներ և նիկողոսներ:

Սա է իրականությունը

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ