05 06 2020

Իշխանությունները հատուկ փորձում են առավել վնասել մարդկանց․ Կիվիրյան

Իշխանությունները հատուկ փորձում են առավել վնասել մարդկանց․ Կիվիրյան

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը գրում է․

«Ցանկացած սկսնակ բժիշկ անգամ տեղյակ է, որ ամառվա այս շոգին բաց տարածքում մշտապես դիմակի կրումը, այն էլ այն պարզունակ դիմակների, որոնք ընդունակ չեն ձեզ լիարժեք պաշտպանել կորոնավիրուսից, ընդամենը վնասելու է մարդկանց իմունիտետը, եւ նրանց էլ ավելի խոցելի է դարձնելու կորոնավիրուսի հետեւանքների նկատմամբ։ Բաց տարածքում ընդամենը պետք է պահել սոցիալական հեռավորությունը, ու պետությունը պետք է կարողանար լիարժեք դա ապահովել, այլ ոչ թե դիմակներ կրելու պարտադրանքով վտանգել քաղաքացիների առողջությունը։

Այս խելապակաս իշխանությունները ոնց որ հատուկ ընկել են հայ ազգի հետեւից ու փորձում են առավել վնասել մարդկանց, ու այս պարագայում ընդամենը պետք է հասկանալ, թե դա անում են իրենց պաթոլոգիկ անգրագիտությունը ելնելով, թե իրականացվում է ինչ-որ հատուկ պատվեր»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ