04 06 2020

Բուն աղետի օջախը իշխանություններն են․ Արգիշտի Կիվիրյան

Բուն աղետի օջախը իշխանություններն են․ Արգիշտի Կիվիրյան

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Նիկոլ Փաշինյանի վերջին հենարանը մնացել է կորոնավիրուսը ու հենց այդ իսկ պատճառով է այսպես կառչել այդ թեմայից եւ փորձում է «կորոնավիրուսի դեմ պայքարի» անվան տակ իր շուրջ առաջացնել հասարակության կոնսոլիդացիա։

Իրականում Հայաստանում չկա կորովանվիրուսի դեմ ոչ մի ռեալ պայքար, անգամ այս համավարակը Նիկոլը փորձում է օգտագործել իր իշխանությունը երկարաձգելու համար, փորձելով աղետի հասցրած ժողովրդի սպասվելիք զայրույթից թաքնվել կորոնավիրուսի հետեւում...»։

***

«Հայաստանի ներկայիս ամենամեծ խնդիրը դա Նիկոլն ու իր նման անգրագետ ու ամբարտավան թիմն է։ Այս անձանց իշխանության լինելու ամեն օրը էլ ավելի է մոտեցնում երկիրը անդունդին։ Ինչքան երկար սրանք մնան, ավելանալու է նույն կորոնավիրոսի տարածումը, մահերը, սոցիալական- տնտեսական աղետը։ Ինչքան շուտ Նիկոլը հեռացվի իշխանությունից, այնքան մեկ օրը շուտ հնարավոր է լծվել երկիրը աղետից փրկելու գործին։ Սրանք արդեն ոչ միայն սպառված են, այլ ակնհայտ է, որ բուն աղետի օջախը իրենք են...»։

 
 
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ