04 06 2020

2018 թվականը մեծ դաս էր Հայաստանի ապագա իշխանությունների և ժողովրդի համար. Ստեփան Դանիելյան

2018 թվականը մեծ դաս էր Հայաստանի ապագա իշխանությունների և ժողովրդի համար. Ստեփան Դանիելյան

Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

2018 թվականը մեծ դաս էր Հայաստանի ապագա իշխանությունների, ինչպես նաև՝ ժողովրդի համար:

1. Իշխանությունների համար դասը

Իշխանությունը չպետք է լկտիանա և իրեն անպատասխանատու զգա: Եթե նախկինում կարծում էին, որ ժողովուրդն ունակ չէ փոխել կառավարությունը, ապա հիմա այդպես էլ չեն կարծելու: Պետք է իմանան, որ միշտ գալու է պահը, երբ իրենց քայլերի ու ամենաթողության համար պատասխան են տալու:

2. Ժողովրդի համար դասը

Ժողովուրդը նույնպես կարևոր դաս է ստացել. ամեն մի պոպուլիստ ու ամբոխավար չի կարող կառավարել երկիրը: Պետք է ուշադիր լինել դրանց կառավարման փորձի ու ունակությունների հանդեպ: Չի կարելի մեր կյանքի համար պատասխանատուներ ընտրել անպատասխանատու ու արկածախնդիր մարդկանց: Դրա գինը չափազանց բարձր է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ