04 06 2020

Իշխանություն փաստացի գոյություն չունի. Նարեկ Մանթաշյան

Իշխանություն փաստացի գոյություն չունի. Նարեկ Մանթաշյան

Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ստեղծված իրավիճակը բավական լուրջ է, և երբ երկու տարի շարունակ պնդում էինք, որ այս կառավարությունը ունակ չէ դիմակայել լուրջ մարտահրավերների, գտնվում էին մարդիկ, խմբեր, ովքեր իրենց՝ վարչապետի հանդեպ ունեցած մեծ սիրով դրդված՝ պնդում էին, որ Նիկոլը Աստվածատուր վարչապետ է:

Ժամանակը՝ որպես լավագույն միջոց, ապացուցեց, որ այդ խմբերը մեղմ ասած սխալվում էին, ավելին՝ հիմա այդ խմբերը կարգվեցին մեղավոր հենց վարչապետի կողմից ու հենց վարչապետի բացթողումների համար:

Այո՛, չեմ ժխտում, նրանք մեղավոր են, բայց նրանց մեղքը ամենևին այն չէ, ինչում նրանց մեղադրում է Նիկոլը, այլ այն, որ նրանք Նիկոլին հնարավորություն են տվել առհասարակ զբաղվել երկրի կառավարմամբ:

Հիմա ժամանակն է գիտակցել սեփական մեղքի բաժինը և ուղղել սխալները...
Նիկոլի հեռացման պահանջը օրհասական է, և դրանից կախված է բազմաթիվ կյանքեր:

Րոպե առաջ պետք է ձևավորել նոր՝ ազգային համաձայնության և հակաճգնաժամային կառավարման կառավարություն՝ նոր վարչապետով...

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ