«Aircompany Armenia-ին և Atlantis European Airways-ին է վերաբերում այս ամեն ինչը, որ կարող է լուրջ խոչընդոտ ստեղծել: Սակայն բավականին քիչ կանոնավոր չվերթներ են իրականացնում այդ ընկերությունները, բայց չարտերներ ևս կազմակերպում են: Հանրությունը շատ մեծ փոփոխություն չի զգա, բայց պարզ է, որ ավիաընկերության համար կարող է դա մեծ խոչընդոտ լինել»,-նշել է նա:
Ռևազյանը նաև մանամասներ ներկայացրեց մայիսի 12-ին Եվրոպական անվտանգության թիմի հետ նիստից: Ռևազյանի խոսքով՝ նիստում գրեթե ոչ մի հարց չի հնչել․ «6 ժամ էր այդ նիստը, մենք էինք խոսում և ավիաընկերությունները։ Կարևորն այն է, որ մենք պետք է մեր խնդիրները լուծենք: Համաձայն ենք, թե համաձայն չենք ամեն դետալի հետ կապված, դա իրականում բան չի փոխում»։
Անդրադառնալով հարցին, թե կա արդյոք հնարավորություն թերությունները շտկելուց հետո նորից դիմել Եվրահանձնաժողով՝ որոշումը վերանայելու առաջարկով, կոմիտեի ղեկավարն ասաց՝ անպայման, այդ հնարավորությունը կա: Այդ ուղղությամբ աշխատելու են, բոլոր ջանքերն այդ ուղղությամբ են գործադրելու: Կոնկրետ քայլեր արդեն իսկ ձեռնարկվել են, և նախատեսվում են: Ռևազյանը կոմիտեի նախագահին հարցրել է նաև, թե երբ կկարողանան նորից դիմել: «Նա ասաց, որ եթե նույն պրոակտիվ ձևով շարունակեք մեր աշխատանքը, բավականին արագ կարող ենք դուրս գալ, իսկ արագ ասելով ի նկատի ունի 2.5 տարի: Այսինքն՝ 2022 թվականի նիստի ընթացքում»,- ասաց Ռևազյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը