ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով խոսել է այն մասին, թե ինչպես է կառավարությունը օգտվելով արտակարգ դրությունից քաղաքացիների հարկային բեռը մեծացնող նախագծեր բերում հրատապության կարգով։
«Եկեք օնլայն ցույց անենք այս նախագծի դեմ, որ տնտեսական ճգնաժամի ընթացքում քաղաքացիների վրա հարկային բեռ է ավելացնում: Կիսվեք այս տեսանյութը եւ գրեք ձեր կարծիքը, թե ինչու եք դեմ այս նախաձեռնությանը»,- ասաց նա:
Էդմոն Մարուքյանը նաեւ նշեց, որ այս պայմաններում, երբ պարզ չէ, թե երբ կավարտվի ճգնաժամը, թե ինչպես ենք դուրս գալու եւ ինչ անշարժ գույքի շուկա է լինելու ապագայում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը