29 05 2020

Տեր-Պետրոսյանի և Փաշինյանի տարբերությունն այն է, որ վերջինն ավելի ստոր է․ Արա Վարդանյան



Մեծ հույսեր կան ՄԻԵԴ կարծիքի հետ, թեպետ պետք է հաշվի առնենք, որ ամենավերջին որոշումը կայացնելու է մեր կողմից սիրված Աննա Դանիբկյանը։ Այսինքն, անկախ ՍԴ որոշումից, վերջին որոշումը, ըստ որի պետք է Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվի  կամ գործը պետք է կարճվի, ընդունելու է Աննա Դանիբեկյանը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ադեկվադ» միաբանության անդամ Արա Վարդանյանը։

«Վերջին մեկ տարվա ընթացքում տեղի ունեցողից ես չեմ զարմանա, եթե նա մտնի դահլիճ  և կայացնի որոշում ոչ ի նպաստ Ռոբերտ Քոչարյանի, բայց ես ուզում եմ ասել, որ այդ ժամանակ մենք դուրս ենք գալու փողոց, որովհետև այստեղ Ռոբերտ Քոչարյանի ազատության պայքարը չէ, սա  Արցախի անկախ և ազատ մնալու պայքարն է»,- ասաց Վարդանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ