26 05 2020

Դիմակ չկրելու համար պատգամավորի գործունեությունը չի կարող խոչընդոտվել. Էդմոն Մարուքյան



Առավոտյան եղավ բանավեճ, որն այն մասին չէր, թե դիմակները պետք է դնել, թե՝ ոչ, այլ այն մասին էր, որ դիմակ չկրելու համար պատգամավորը չի կարող նախազգուշացում ստանալ, և Ազգային ժողովը չի կարող հեռացնել պատագամավորին մեկ օրով, այնուհետև յոթ օրով, որի մասին հայտարարվեց: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Մենք այստեղ ենք, որ Սահմանադրությունը, օրենքը թույլ չտանք, որ խախատվի: Դիմակ չկրելու համար պատգամավորի գործունեությունը չի կարող խոչընդոտվել: Մարդ չպետք է նույնիսկ բացատրություն տա, թե ինքն ինչու դիմակ չի կրում, կարող է առողջական, շնչառական հարց կա»,- նշեց պատգամավորը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ