26 05 2020

Մենք դատարան չենք դիմում՝ ոչ այն պատճառով, որ դատարանի տեղը չգիտենք. Պետրոսյան



Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը ընդհանուր ժամկետներում է  քննում նաև անձանց պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության հետ կապված հայցերը և ստացվում է մարդուն վիրավորում են զրպարտում են, մարդը տարիներով դատարաններում խնդիր է ունենում, տարիներով ձգվում են դատավարությունները: Այս մասին ԱԺ-ում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

«Դատական դեպարտամենտից պաշտոնական հարցում եմ արել, եկել է պատասխան, որ միայն առաջին ատյանում 218 օր է տևում գործի քննությունը: Նախագծի իմաստն այն է, որ ժամկետները կրճատվեն, ու եթե մարդուն վիրավորել են, ծաղրել են, զրպարտել են, մարդն իրավունք ունենա կարճ ժամկետում իր խախտված արժանապատվությունը պաշտպանել»,- նշեց նա:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ