Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոչին ընդառաջ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում շարունակվում են նվիրատվություններ ստացվել համավարակի հետևանքների հաղթահարմանն ի նպաստ Եկեղեցու կողմից իրականացվող սոցիալական, առողջապահական և կրթական ծրագրերի համար։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
Գերմանիայի հայոց թեմը սոցիալական ծրագրերի համար նվիրաբերել է 4․000 (չորս հազար) եվրո գումար։
«Իզմիրլյան» հիմնադրամի կողմից Մայր Աթոռին հատկացվել է 100․000 (հարյուր հազար) ԱՄՆ դոլար գումար կարիքի մեջ հայտնված ընտանիքներին Հայաստանի և Արցախի թեմերի միջոցով պարենային օգնություն ցուցաբերելու նպատակով։
Ջորջ և Ջոն Քյուրքչյան եղբայրների հիմնադրամը տրամադրել է քսան հազար (քսան հազար) ԱՄՆ դոլար:
Ոմն հավատացյալ բարերարի կողմից Սուրբ Էջմիածնին փոխանցվել է 50․000 (հիսուն հազար) ԱՄՆ դոլար գումար ի զորակցություն լիբանանահայության։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը