21 05 2020

Արցախի ԱԺ նախագահ է ընտրվել Արթուր Թովմասյանը

Արցախի ԱԺ նախագահ է ընտրվել Արթուր Թովմասյանը

Մայիսի 21-ին Արցախի 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ է ընտրվել «Ազատ հայրենիք» դաշինքի խմբակցությունը ներկայացնող Արթուր Թովմասյանը:

Արթուր Թովմասյանը ծնվել է 1962-ի դեկտեմբերի 2-ին, ֆիզիկական և մաթեմատիկական գիտությունների թեկնածու է, Հայաստանում Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի մասնաճյուղի պատվավոր դոկտոր, ղեկավարում է Արցախի թեթեւ ատլետիկայի ֆեդերացիան: 1995-ին ընտրվել է ԼՂՀ Ազգային ժողովի երկրորդ գումարման պատգամավոր: 1996-1997 թվականներին զբաղեցրել է ԼՂՀ խորհրդարանի խոսնակի պաշտոնը: 2005-ին ընտրվել է հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր: 2010-ին ընտրվել է Արցախի խորհրդարանի փոխնախագահի պաշտոնում:

Արցախի Ազգային ժողովի փոխնախագահի տեղակալ է ընտրվել «Միացյալ հայրենիք» կուսակցության խմբակցության պատգամավոր Գագիկ Բագունցը:

«Ազատ հայրենիք» դաշինքի խմբակցությունը ներկայացնող Էդուարդ Աղաբեկյանն ընտրվել է Արցախի խորհրդարանի Հաշվիչ հանձնաժողովի նախագահ: Քարտուղար է ընտրվել Մետաքսե Հակոբյանը, որը ներկայացնում է Արցախի «Արդարություն» կուսակցության խմբակցությունը:

Հանձնաժողովի կազմում ընտրվել է մեկական պատգամավոր «Միացյալ հայրենիք», «Դաշնակցություն» եւ Արցախի Դեմոկրատական ​​կուսակցությունների խմբակցություններից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ