Իրավապաշտպան, «Հայրենիք» զարգացման հիմնադրամի գրասենյակի ղեկավար Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Երեկ արդեն նշել եմ, որ Պարետի որոշումներն օրինական չեն, քանի որ իրեն տրված չէր այդպիսի որոշումներ կայացնելու իրավասություն:
Արտակարգ դրության ռեժիմի գոյությունն այն պայմաններում, երբ արգելված չէ քաղաքացիների տեղաշարժը, հանրային տրանսպորտի շահագործումը, բաց են սրճարաններն ու ռեստորանները, Ազգային Ժողովում տեղի են ունենում փակ քննարկումներ, բայց արգելված են հավաքները, պարզից էլ պարզ է, որ այս ամենը միայն մի նպատակ է հետապնդում, այն է` հանրության ուժգնացող դժգոհությունն ու բողոքն արտահայտելու հնարավորության սահմանափակումը:
Իսկ այսօր բերման ենթարկել անձանց, որոնք հավաքվել էին ոստիկանական ստորաբաժանման դիմաց, վառ ապացույց է, որ Արտակարգ դրության ռեժիմն օգտագործվում է միայն քննադատությունն արգելելու համար:
Անընդունելի եմ համարում իշխող ռեժիմի կողմից Արտակարգ դրությունը քաղաքական նպատակներին ծառայեցնելը: Այդ գործողություններով տպավորություն է ստեղծվում, թե Նոր կորոնավիրուսը Կառավարության փրկության ձեր միակ երաշխիքն է»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը