Tert.am-ը գրում է․ «Նիկոլ Փաշինյանը շատ սահուն մոռացավ, որ ասել էր՝ «Մարտի 1-ը» ամբողջությամբ բացահայտված է։ «Մարտի 1-ը» նրա քաղաքական օրակարգն է եղել, որով նա եկել է իշխանության՝ տարինար շարունակ ուռճացված ձևով սնելով ժողովրդին։ Այս Արմնյուզ ՀԸ մասին Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է միջազգայնագետ Աննա Աբրահամյանը։
Ըստ միջազգայնագետի՝ երկու տարի առաջ, երբ վարչապետն ասում էր՝ այս գործն ամբողջությամբ ձեռնտու էր, նպատակն այն էր, որպեսզի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ քաղաքական հետապնդում իրականացվի․ «Հանձինս այս թավշյա իշխանության՝ մենք երբևէ չենք ունեցել ժողովրդավար ու իրավական պետությանը բնորոշ առաջնորդվելու հնարավորություն»։
Աննա Աբրահամյանի դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանը հետ է կանգնում և «Մարտի 1-ի» գործով իր քաղաքական պատասխանատվությունը հեռացնում է իրենից․ «Նիկոլ Փաշինյանը կոլապսի է բերել երկրում օրենսդրական ու դատաիրավական համակարգերը, որից մենք դուրս գալու հնարավորություն չունենք»։
Անդրադառնալով Սուրբ Աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանի վերջին աղմկահարույց հայտարարություններին ու Նիկոլ Փաշինյանի չպատասխանելուն՝ ասել է․ «Միքայել Մինասյանի հայտարարությունները փաստարկների հիման վրա են եղել։ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չի հերքում Մինասյանի հայտարարությունները, այլև՝ հաստատում է մաքսանենգ ծխախոտի մասին պատմությունը։ Փաշինյանը հանգիստ կլինի այնքան ժամանակ, քանի դեռ այս գործը չի հատել հայակական տիրույթը, բայց, ցավոք, արդեն հատել է»։
Ըստ Աննա Աբրահամյանի՝ այս սկանդալով մեր երկրի վարքն է ընկել ու միջազգային լրատվականներն են անգամ անդրադառնում այս թեմային։
Աննա Աբրահամյանը հռետորական հարց է տալիս՝ որքանո՞վ է մեր հասարակությունը պատրաստ զոհաբերել մեր միջազգային վարկանիշը, որպեսզի սրբագրի Նիկոլ Փաշինյանի անունը։
Խոսելով Արցախի հիմնահարցի ու Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսիսն Արցախի շուրջ արված հայտարարությունների մասին՝ միջազգայանգետն ընդգծել է․ «Նիկոլ Փաշինյանը ոչ միայն ասուլիսին, այլև դրանից հետո էլ ասել է՝ Արցախի ընտրված ներկայացուցիչներ, նա չի ասել՝ Արցախի Հանրապետության նախագահ, խորհրդարան։ Սա նշանակում է, որ մեր հաղթանակի սուբյեկտայնությունը Փաշինյանը հավասարեցրել է Արցախի ադրբեջանական համայնք ասված ներկայացուցիչների մակարդակի»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը