19 05 2020

Արայիկ Հարությունյանի երդմնակալությունը կլինի առանց լրագրողների

Արայիկ Հարությունյանի երդմնակալությունը կլինի առանց լրագրողների

 

Արցախի ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը գրել է․

«Լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ,

տեղեկացնում եմ, որ մայիսի 21-ին՝ ժամը 18:00-ին, Շուշի քաղաքում կայանալիք՝ Արցախի Հանրապետության նախագահի երդմնակալության հանդիսավոր արարողությունը ուղիղ եթերով կհեռարձակեն

Արցախի հանրային,Հայաստանի հանրային,Երկիր մեդիա,Կենտրոն, ԱՐ հեռուստաընկերությունները:

Ապահովվելու է նաև լուսանկարների առցանց տրամադրումը:

Լրագրողների մուտքը դահլիճ թույլատրված չի լինելու, ինչի համար նախապես ներողություն ենք խնդրում բոլորից»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ