18 05 2020

«Սիստեմա» կորպորացիան տնօրենների խորհրդում կրկին առաջադրվել է Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը

«Սիստեմա» կորպորացիան տնօրենների խորհրդում կրկին առաջադրվել է Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը

«Սիստեմա» կորպորացիան տնօրենների խորհրդում կրկին առաջադրվել է Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը՝ անկախ տնօրենի կարգավիճակով։  Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ երկրորդ նախագահի ֆեյսբուքյան էջը:

Հայաստանի երկրորդ նախագահը, ի թիվս հեղինակավոր այլ գործիչների, «Սիստեմայի» տնօրենների խորհրդի անդամ է` 2009 թվականից։
«Համաշխարհային տնտեսության մեջ էական դերակատարում ունեցող «Սիստեմայի» այս քայլը վկայում է Ռոբերտ Քոչարյանի հեղինակության, կառավարման արդի մոտեցումների և նրա նկատմամբ մեծ վստահության մասին»,- նշել է երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։
«Սիստեմա» ԲՖԿ-ն Ռուսաստանի տնտեսության խոշորագույն մասնավոր ներդրողներից է՝ տարբեր ոլորտներում իր ունեցած եզակի ակտիվներով։

Մանրամասները՝ https://bit.ly/369U4vV

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ