15 05 2020

Մայիսի 21-ին Արցախի նորընտիր Ազգային ժողովը կգումարի առաջին նստաշրջանը

Մայիսի 21-ին Արցախի նորընտիր Ազգային ժողովը կգումարի առաջին նստաշրջանը

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ 2020 թվականի մայիսի 21-ին ժամը 10:00-ին հրավիրվում է Արցախի Հանրապետության 7-րդ գումարման նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը: Այս մասին հայտնում են Արցախի խորհրդատանի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:

Աղբյուրը նաև հայտնում է, որ Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 15-ին որոշում է կայացրել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ գրանցելու և պատգամավորի վկայական տրամադրելու մասին:

2020թ. մարտի 31-ին կայացած Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հերթական ընտրությունների արդյունքներով պատգամավորներ են գրանցվել՝

«Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից`

1. Հարությունյան Արամ Կամոյի
2. Ավանեսյան Էլեոնորա Վյաչեսլավի
3. Հարությունյան Արթուր Իվանի
4. Թովմասյան Արթուր Բաբկենի
5. Աղաբեկյան Էդուարդ Արտավազդի
6. Պետրոսյան Արևիկ Վանոյի
7. Կասյան Վլադիմիր Սուրենի
8. Ջիվանյան Հովիկ Խանլարի
9. Ավագյան Արեգ Արտյուշայի
10. Հակոբյան Արմեն Առնոլդի
11. Գրիգորյան Արամ Արամայիսի
12. Աթայան Կարինե Եղիշի
13. Դանիելյան Աշոտ Կամոյի
14. Ղալայան Լեռնիկ Լավրենտի
15. Աղաբեկյան Արամայիս Էդուարդի
16. Գրիգորյան Նելա Ենոքի

«Միասնական հայրենիք» կուսակցության ընտրական ցուցակից՝

1. Բաղունց Գագիկ Միքայելի
2. Գրիգորյան Արշակ Վիգենի
3. Աղաջանյան Սևակ Սուրիկի
4. Սարգսյան Դավիթ Վելիկոյի
5. Մելքումյան Նունե Վալերիի
6. Պետրոսյան Մարսել Հայկազի
7. Սարգսյան Գոհար Գենադիի
8. Բաղդասարյան Դավիթ Կարենի
9. Հայրապետյան Սեյրան Մանվելի

Արցախի «Արդարություն» կուսակցության ընտրական ցուցակից՝

1. Հակոբյան Մետաքսե Հարությունի
2. Գալստյան Դավիթ Վլադիմիրի
3. Հովհաննիսյան Կարեն Զորիկի

«Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության ընտրական ցուցակից՝

1. Իշխանյան Դավիթ Ռուբենի
2. Մոսիյան Արթուր Արմենի
3. Բալայան Վահրամ Ռազմիկի

Արցախի Ժողովրդավարական Կուսակցության ընտրական ցուցակից՝

1. Ստեփանյան Գեղամ Հրաչիկի
2. Մելքումյան Դավիթ Հայկի

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ