12 05 2020

Իշխանությունը վերածվել է ռեժիմի՝ պատրաստ քաղաքացիների դեմ կիրառել զորք․ Բաբայան

Իշխանությունը վերածվել է ռեժիմի՝ պատրաստ քաղաքացիների դեմ կիրառել զորք․ Բաբայան

Իրավապաշտպան Արսեն Բաբայանը գրում է․

«Մի խումբ քաղաքացիներ այսօր բողոքի ակցիա են իրականացրել Կենտրոնական բանկի դիմաց:
Վերջիններս նշել են, որ վարկային կազմակերպությունները բարձր տոկոսադրույքներ են սահմանում, իսկ ԿԲ-ն իր գործառույթները չի իրականացնում:

Ես ամբողջությամբ կիսում եմ բողոքի ակցիայի մասնակիցների պնդումները։ Վարկային կազմակերպությունները տարիներ շարունակ թալանել ու հիմա էլ թալանում են ՀՀ քաղաքացիներին։

Խիստ մտահոգիչ եմ համարում քաղաքական իշխանության անհանդուրժողականությունը բողոքի ձայն բարձրացնող քաղաքացիների նկատմամբ։ Այսօր բողոքի ակցիա անցկացնող քաղաքացիներին ոստիկանության ծառայողները բիրտ ուժի գործադրմամբ բերման են ենթարկել։

Քաղաքական իշխանությունը բացահայտ ցուցադրում է անհանդուրժողականություն նույնիսկ ոչ քաղաքական քննադատության նկատմամբ։

Քաղաքական իշխանությունն արդեն վերածվել է ռեժիմի, որը պատրաստ է քաղաքացիների դեմ կիրառել զորք ու հատուկ միջոցներ, եթե փորձեն բողոքել»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ