12 05 2020

Ռոբերտ Քոչարյանի հիվանդությունը առաջացել է բանտարկության ընթացքում․ Վիկտոր Սողոմոնյան. News.am

Ռոբերտ Քոչարյանի հիվանդությունը առաջացել է բանտարկության ընթացքում․ Վիկտոր Սողոմոնյան. News.am

News.am-ը գրում է. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վիրահատվել է վիրահատվել է մայիսի 12-ի առավոտյան, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում, որտեղ ստացիոնար բուժում էր ստանում։

Նրա առողջական վիճակի մասին տեղեկություն ստանալու համար դիմեցինք նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին։

- Ինչպե՞ս է անցել վիրահատությունը, ինչպե՞ս է պարոն Քոչարյանի ինքնազգացողությունը։

- Վիրահատությունը, բարեբախտաբար, լավ է անցել, և հիմա նախագահ Քոչարյանի ինքնազգացողությունը լավ է։ Միևնույն ժամանակ, հարկ եմ համարում արձանագրել, որ վերջին վեց ամսվա ընթացքում սա արդեն իր երրորդ վիրահատությունն է՝ կապված առողջական նույն խնդրի հետ և կան հստակ ցուցիչներ առ այն, որ հիվանդությունը, որի պատճառով նախագահը վիրահատվում է, առաջացել է հենց բանտարկության ընթացքում:

Պետք է արձանագրեմ նաև, որ Ռոբերտ Քոչարյանը, ըստ մասնագետների, ապահոված չի եղել բավարար պայմաններով՝ առողջությունը լիարժեք վերականգնելու համար. ամեն հերթական անգամ նրան թույլ չի տրվել ամբողջովին ավարտել ռեաբիլիտացիոն շրջանը բուժհաստատությունում: Փաստորեն, նա զրկված է եղել հիվանդության հետևանքները համապատասխան պայմաններում հաղթահարելու հնարավորությունից: Չեմ ուզում հիմա հայտարարել, թե սա նախագահի առողջությանը վնասելու միտված գործողությունների արդյունք է, բայց հակառակն էլ չեմ կարող հայտարարել: Ըստ էության, ունենք մի իրավիճակ, երբ մարդու առողջությունը վատթարացել է կալանավայրում, և նա չունի լիարժեք հնարավորություն վերականգնել առողջությունը։ 

Ասվածը հաստատում են նաև նրան բուժող բժիշկները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ