Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
ՈՉ ՄԻ ՕՐ ԱՌԱՆՑ <<ԱՆԱԿՆԿԱԼԻ>>
Ըստ էության, ոչ մի օր առանց <<անակնկալի>> տրամաբանությունն ու ռեժիմը շարունակվում է:
Առավոտյան ԻՔ-ական 79 պատգամավորներ՝ կողմ քվերակությամբ վավերացրին Լանզարոտի կոնվենցիան։
Իրականում «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» շատ բարեհունչ և քաղաքակիրթ ուղերձ պարունակող վերնագրով ԵԽ կոնվենցիան, այնուամենայնիվ, վտանգավոր է և վիճահարույց: Ինչպես և սպասելի էր՝ այս տարողունակ և հանրային բացառիկ շահերի և ազգային արժեքների առնչվող կոնվենցիան, վավերացվեց առանց հանրային քննարկումների, առանց մասնագիտական` մանկավարժական, իրավաբանական, հոգեբանական հանրույթի մոտեցումները հաշվի առնելու: Իսկ ինչպես ցանկացած կոնվենցիա, սա ևս լրջագույն իրավական փաստաթուղթ է, որին հաջորդելու են գործողություններ և միջոցառումներ:
Այնպես որ հարգելի ծնողներ, պատրաստ եղեք, որ Կոնվենցիայի Կրթական և Կանխարգելիչ Միջամտության ծրագրերի քողի տակ ՏԱՐՐԱԿԱՆ և ՄԻՋՆԱԿԱՐԳ կրթություն ստացող ձեր երեխաները սեռական կրթություն կստանան, կներառվեն իրազեկման և լուսաբանման ծրագրերում, որոնք ըստ էության տարիքային այդ խմբի երեխաների համար դժվար է ասել՝ քարողչությա՞ն կվերածվեն, հոգեվորսությա՞ն, թե՞ հոգեպղծության: Գուցե այս մտավախությունները չունենայի, եթե մասնագիտական հանրույթը ներգրավված լիներ քննարկումների գործընթացում և բացահայտեր ռիսկերը, կամ փարատվեին իրավական անորոշութհունից բխող բոլոր հնարավոր հետևանքները:
Երկրորդ դրվագն էլ առանձնապես չզարմացրեց. ԻՔ-ական պատգամավոր Հ. Հովհաննիսյանը սեփական թիմի թրենդի մեջ է: Անդարառնալով այս օրերին Ցեղասպանություն ինստիտուտ-թանգարանին վերաբերող բազմաթիվ մտահոգիչ, մեր ազգային անվտանգությանն ու ազգային առաջնահերթություններին վերաբերող փաստերին ու մի շարք հրապարակումներին, փոխանակ հերքելու, լուսաբանելու կամ պարզապես մեղմելու մեր հանրային տագնապները, բառիս բուն իմաստով ասում է՝ այդքան մտահոգ եք Ինստիտուտի հարցերով, եկեք կառույցի ջրահեռացման խնդիրներով զբաղվեք…
Սա ասվում է ԱԺ ամբիոնից, ՄԻՊ-ի զեկույցի շրջանակներում, ատելության խոսքի և ահնահդուրժողականության մթնոլորտը մեղմելու իբրև թե անկեղծ պոռթկումների համատեքստում:
Ի՞նչ ասել, ասել, թե այս ցինիկությունն հակակրելի է, քիչ է, ասել թե՝ բա՞ պետությունն ու դուք ինչի՞ համար եք, շատ պարզունակ է/ պիտի որ մինչ այս իմանայիք/: Եթե կարծում եք Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի խնդիրը տեղավորելով ժեկ-ի ջրահեռացման տղայական կոնտեքսում, ճարպկորեն կխուսափեք պատասխանատվությունից, նշանակում է թերագնահատել ու ոտնակոխել շատ-շատերի զգացումները: Մինչ այդ կներեք, որ ձեզ՝ նվիրյալներիդ կտրում են պարգևավճար ստանալու սրբազան առաքելությունից...
Իսկ անակնկալները դեռ առջևում են, օրն առջևում է…
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը