Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ Երեւանի մանկապարտեզներից մեկի տնօրենը գրառում է կատարել, որում ապտակը ինֆորմացիայի փոխանցման միջոց է համարել:
Խաժակյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.
«Չափալախը ինֆորմացիայի փոխանցման միջոց է» - այսպես է արտահայտվում իր ֆեյսբուքյան պատին Երեւանի N մանկապարտեզի տնօրենը։ Իսկ գիտե՞ք ինչու է ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՏՆՕՐԵՆԸ այդպիսի նախադասություն գրում, որովհետեւ նա դարձել է մանկապարտեզի տնօրեն իր քրոջ ամուսնու՝ Երեւանի իմքայլական քաղաքապետի տեղակալի միջնորդությամբ։
Սա՛ է այս իշխանությունների նկարագիրը։ Ըստ իրենց հները պետք է հեռանան ոչ թե նոր եւ պրոֆեսիոնալ կադրեր ներգրավելու համար, այլ իրենց ծանոթ-բարեկամներին գործի տեղավորելու համար։
Քաղաքապետի տեղակալը կարող է ցույց տալ քաղաքապետին, թե իր կնոջ քույրը ինչպե՞ս է արդարացնում ԱԺ-ում տեղի ունեցած բռնությունը իր նոր կարգավիճակում՝ մանկապարտեզի տնօրենի դերում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը