Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաշինյանների ընտանեկան հավաքածուն ամբողջանում է. վատ դերասան Հրաչյա Հակոբյանը դատի է տվել ինձ
Նիկոլ Փաշինյանի աներձագ, համատեղության կարգով ԱԺ պատգամավոր, նախկինում երրորդական դերերի էժան դերասան, ներկայումս, ըստ օդում կախված լուրերի` սիգարետի կանտրաբանդիստ Հրաչ Հակոբյանը դատի է տվել ինձ ու Արթուր Դանիելյանին իր անբասիր հեղինակությունն արատավորելու համար: Փաշինյանների ընտանեկան հավաքածուն գնալով ամբողջանում է, անհամբեր սպասում եմ փոքրիկ Արփիի և Մարիամի դատական հայցերին: Հորդորում եմ Նիկոլին և Աննային իրենք ևս դատական հայցեր ներկայացնեն իմ դեմ:
Սիրով և մեծ հպարտությամբ ընդունում եմ աներձագ Հրաչի դատական մարտահրավերը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը