11 05 2020

Եթե դուք էլ վարչապետի ամբողջ ելույթը լսեիք, դուք էլ պետք է ծափ տայիք. իմքայլական պատգամավոր



Նիկոլ Փաշինյանի ամբողջ ելույթն ինձ համար ծափահարության արժանի էր: Այս մասին մայիսի 11-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին, թե արդյոք Նիկոլ Փաշինյանի ելույթը, որտեղ արդարացնում էր Սասուն Միքայելյանի արարքը, ատելություն և անհանդուրժողականություն չէր պարունակում:  

Հարցին, օրինակ՝ վարչապետի կողմից «ասֆալտին փռել» արտահայտությունն էլ է ծափահարելու արժանի, պատգամավորն ասաց. «Ես ձեր հարցին արդեն պատասխանեցի՝ ամբողջը, ի՞նչը պարզ չի լինում: Ամբողջ ելույթն ամբողջ ծավալով, որ դուք ուսումնասիրեք, նորից լսեք, կտեսնեք, որ դուք էլ պետք է ծափ տաք: Եթե այդ նույն տեքստը դուք ասեք, դուք էլ ծափահարության կարժանանաք»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ