Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Փաշինյանն ազդարարեց «սամասուդների» սկիզբը
Ինչպես և սպասում էի Հայաստանի վարչապետն իրեն չդավաճանեց նաև այսօր ԱԺ-ում Սասուն Միքայելյանի խուլիգանական պահվածքին գնահատական տալով։
Ըստ Փաշինյանի, ամեն ինչում մեղավոր է ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ով հանդգնել է ԱԺ ամբիոնից շարժվել դեպի Սասուն Միքայելյանը։ Իսկ այն, թե ինչ է տեղի ունեցել մինչ այդ և ինչ սպառնալիքներ է հնչեցրել Միքայելյանը Մարուքյանի հասցեին՝ դա Փաշինյանին չի հետաքրքրում։
Այսպիսով Հայաստանի վարչապետը պաշտոնապես ԱԺ ամբիոնից երկրում ազդարարեց "սամասուդների" սկիզբը՝ հասկացնելով բոլոր իր կողմնակիցներին և երկրպագուներին, որ կարող են բացահայտ նախահարձակ լինել իշխանությունների ընդդիմախոսների նկատմամբ, վիրավորել վերջիններիս ու սադրել՝ դրա դիմաց ստանալով իր և իր թիմի դրվատանքն ու շնորհակալությունը։
Փաշինյանը դասեր է վերցնում Մուսոլինիից և Հիտլերից՝ իրեն շրջապատելով ծառայող խուլիգանախմբերով։
ԱԺ ընդդիմադիր ուժերն այս պարագայում մեկ բան կարող են անել՝ չմասնակցել այսուհետ որևէ նիստի...
Հ.Գ. Փաշինյանի կողմից Միքայելյանին պաշտպանելը մեսիջ է նաև "ՔՊ"-ական մյուս պատգամավորներին ևս...
Համոզված եմ, որ Փաշինյանը նաև հիացած է իր այն երկու պատգամավորներով, ովքեր Մարուքյանին թիկունքից հարվածեցին...
Սա է այս իշխանության դեմքը և աշխատանքային ոճը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը