08 05 2020

Ինչպե՞ս էր Փաշինյանը ԱԺ-ում հետևում ծեծկռտուքին․ Կենտրոն TV



«Կենտրոն» հեռուստաընկերությունը հրապարակել է կադրեր, թե ինչ էր անում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 8-ին, Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ:

Կադրերից երեւում է, որ վարչապետը հեռանում է նիստերի դահլիճից՝ մինչեւ այդ հրահանգ տալով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին: Ծեծկռտուքի ժամանակ նիստերի դահլիճում էին նաեւ Կառավարության մյուս անդամները, այդ թվում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը եւ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:

Կադրերում երեւում է նաեւ, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մի կողմ է տանում Արարատ Միրզոյանին, որից հետո վերջինս պահանջում է՝ անվտանգության աշխատակիցներին մտնել նիստերի դահլիճ եւ հանդարտեցնել իրավիճակը: Հիշեցնենք, որ նիստի ժամանակ սկսված ծեծկռտուքը շարունակվել էր նաեւ ընդմիջման ժամանակ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ