Ես իմ ընկերների հետ առաջին իսկ օրվանից դատապարտել և դատապարտում եմ Ռոբերտ Քոչարյանի ապօրինի կալանավորումը։ Այսօրվա ակնկալիքը մեկն է, որ Շուշիի ազատագրման օրը Արցախի հերոսը ազատ արձակվի։ Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Այսօր խորհրդանշական օր է և կարծում եմ դատավորները և դատարանները պետք է գործեն ոչ թե Նիկոլ Փաշինյանի հրամանով այլ պետք է գործեն Հայաստանի օրենքներով սահմանադրությամբ և խղճով։ Երկրորդ նախագահի անազատության մեջ մնալը խայտառակություն է։ Եթե ամեն ինչ լիներ օրիանական, Ռոբերտ Քոչարյանը ոչ մի վայրկյան չպետք է գտնվեր անազատության մեջ»,- ասաց Շարմազանովը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը