07 05 2020

Եթե բոլորի ազգակիցները հանձնունքներով մտնեն ՔԿՀ-ներ, վարակի տարածման ինչ ցուցանիշներ կարող են լինել. Բադասյան

Եթե բոլորի ազգակիցները հանձնունքներով մտնեն ՔԿՀ-ներ, վարակի տարածման ինչ ցուցանիշներ կարող են լինել. Բադասյան

Գրեթե հերոսական ջանքեր են պահանջվել, որ մինչ այսօր որևէ դատապարտվածի և որևէ կալանավորված անձի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել, թեև քրեակատարողական ծառայողների շրջանում ունենք վարակման դեպքեր: Այս մասին ԱԺ-ում Կառավարության 2019 թ. կատարողականի մասին զեկույցի քննարկման ընթացքում հայտարարեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով ՔԿՀ-ներ հանձնուքների փոխանցման արգելքին:

«Հանձնուքների սահմանափակումների թեթևացում կարո՞ղ է լինել, քանի որ կան դատապարտվածներ կամ կալանավոներ, որոնք ունեն քարտեր, որոնց օգնությամբ կարող են խանութներից ինչ-որ գնումներ անել, ինչու մյուսները գոնե չկարողանան հանձնուքներ ստանալ»,- հետաքրքրվեց Նաիրա Զոհրաբյանը:

Բադասյանը նշեց՝ երեկվա տվյալներով՝ կա 2142 դատապարտված և կալանվորված անձ: «Պատկերացրեք՝ եթե բոլորի ազգակիցները գան, և հանձնունքներով մտնեն ՔԿՀ-ներ, վարակի տարածման ինչ ցուցանիշներ կարող են լինել: Խնդիրը միայն դա է»,- պարզաբանեց նախարարը:

Ինչ վերաբերում է Զոհրաբյանի մյուս հարցին, թե ինչ տվյալներ կան ազդարարի ինստիտուտում, Բադասյանը պատասխանեց, որ ազդարարման համակարգով 2019 թ. 220 ազդարարում է ստացվել, 28.18 տոկոսը ստուգվել է օպերատիվ հետախուզական գործողություններով: «Ազդարարման համակարգը ՀՀ-ում լավ չի աշխատում, և ազդարարումների քանակը շատ քիչ է»,- հավելեց նախարարը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ