Top-News.am-ը գրում է. Մայիսի 8-ին՝ Շուշիի ազատագրման օրը դատավոր Աննա Դանիբեկյանը պետք է որոշում կայացնի, թե Արցախի առաջին նախագահ, Հայաստանի երկրորդ նախագահ, Շուշիի ազատագրման հիմնական կազմակերպիչներից մեկը՝ Ռոբերտ Քոչարյանը պետք է մնա կալանքի տալ, թե՝ ոչ:
Մայիսի 8-ին նույն դատարանը եւ նույն դատավոր Աննա Դանիբեկյանը պետք է քննի Հայաստանի նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանի, Կարեն Կարապետյանի, Խոսրով Հարությունյանի, Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանի միջնորդությունը, եւ որոշում կայացնի, թե Հայաստանի զարգացմանն ու առաջընթացին, երկնիշ տնտեսական աճ ապահոված, Հայաստանի եւ Արցախի սահմանները տասը տարի խաղաղության մեջ պահած Ռոբերտ Քոչարյանը պետք է լինի ազատության մեջ, թե՝ ոչ:
Նույն մայիսի 8-ին դատավոր Աննա Դանիբեկյանը պետք է հիշի, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու կաչ է արել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Նա նաեւ պետք է հիշի, որ ՄԱԿ-ը եւ ԱՄԿ-ն կոչ է արել ազատություն շնորհել վաթսունն անց կալանավորներին եւ դատապարտյալներին, հաշվի առնելով կորոնավիրուսային համավարակի առկայությունը:
Աննա Դանիբեկյանը պետք է հիշի նաեւ, որ ժամանակին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ էին ներկայացել Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանը եւ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը:
Եւ այս ամենից հետո, դժվար է հավատալ, որ ՀՀ քաղաքացի, հայ դատավոր Աննա Դանիբեկյանը որոշում կկայացնի Ռոբերտ Քոչարյանին թողնել կալանքի տակ, այն էլ Շուշիի ազատագրման օրը կամ էլ հերթական պատրվակով կհետաձգի միջնորդության քննարկումը կամ որոշում կայացնելը:
Եւ դեռ չենք անդրադառնում այն հանգամանքին, որ ինչպես պնդում են մասնագետները, Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործը ծայրից ծայր «սարքված» է եւ «ջուր» է: Բացի այդ, ՀՀ երկրորդ նախագահը բազմիցս ապացուցել է, որ որեւէ մտադրություն չունի խուսափել դատական գործընթացին մասնակցելուց:
Իհարկե, մի օր այս գործը կարճվելու է, սակայն մինչ այդ պետք է ժամ առաջ փոխվի Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը: Տրամաբանությունը հուշում է, որ մայիսի 8-ին Ռոբերտ Քոչարյանը պետք է հայտնվի ազատության մեջ եւ Շուշիի ազատագրման օրը նշի ընտանիքի անդամների, հարազատների եւ ընկերների հետ:
Գեղամ Նազարյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը