Նիկոլը ընտրել է ամենապրիմիտիվ ու ամենահրեշավոր ճանապարհը՝ եթե ուժային կառույցները չեն ենթարկվում իրեն ու ողջ ծավալով չեն կատարում իր քմահաճույքները, ուրեմն դրանք պետք է ողջ ծավալով էլ կազմաքանդել, ու ջանդամ թե այդ ամենի արդյունքում չի տուժի պետությունն ու հասարակությունը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։
Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է․ «Նիկոլը ընտրել է ամենապրիմիտիվ ու ամենահրեշավոր ճանապարհը՝ եթե ուժային կառույցները չեն ենթարկվում իրեն ու ողջ ծավալով չեն կատարում իր քմահաճույքները, ուրեմն դրանք պետք է ողջ ծավալով էլ կազմաքանդել, ու ջանդամ թե այդ ամենի արդյունքում չի տուժի պետությունն ու հասարակությունը։ Հիմա ինքը ինտնեսիվ կերպով կազմաքանդում ա Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն, իսկ վերջում հերթը կհասնի բանակին։ Եթե ինչ-որ մարդիկ մտածում են, թե բանակը անվտանգության նկատառումներից ելնելով կխուսափի դրանից, ապա չարաչար են սխալվում՝ Նիկոլին երկրի անվտանգության հարցերը բացարձակ չեն հուզում ու ստորադասվում են իր միահեծան իշխանատենչության մոլուցքին։Ընդ որում հայկական իրականության մեջ սա նոր բան չի՝ 90-ականներին, նույն կերպ այն ժամանակ ՀՀՇ-ն որպեսզի կարողանա վերցնել միահեծան իշխանություն, կազմաքանդենց սովետից մնացած ու բավականին արդյունավետ գորժող ուժային կառույցները, որոնց մասնագիտացված սպաները չէին ցանկանում ենթարկվել փողոցից եկած անգրագետ փռչոտներին ու լնգուլավազներին։ Ու այդ ամենի արդյունքում որոշակի շրջան, այդ թվում և պատերազմի ամենածանր տարիներին Հայաստանը, ու մասնավորապես Երևանը մատնվել էր կրիմինալի քմահաճույքին, մի բան, որը չկար առաջին գծում մարտնչող Արցախում։ Հետո էլ Վանոն իր կրիմինալ միջոցներով փորձեց առնել եղած բանդաները դեմը, ու դա ՀՀՇ-ն մինչև հիմա ներկայացնում է որպես իր իշխանության մեծագույն արդյունք, համառորեն մոռանալով նշել, որ ի սկզբանե իրենց գործողությունների ու ուժային կառույցների կազմաքանդման հետևանքով էր երկիրը մի քանի տարի ընկղմվել քրեական քաոսի մեջ․․․»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը