«Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Մեկ օրում Պետական վերահսկողության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարից Քննչական կոմիտեի պետի 5-րդ տեղակալ նշանակված, այնուհետև ժամեր անց ազատված և ԱԱԾ պետի տեղակալ նշանակված Արգիշտի Քյարամյանը մեկ տարի առաջ հակասական հայտարարություններ էր անում և չէր կարողանում հստակ ասել, թե ոնց է դարձել բավականին մեծ ունեցվածքի տեր:
Ժամանակին Արգիշտին մեկ ասում էր, թե չի հայտնելու ունեցվածքի գոյացման աղբյուրը, հետո ասում էր , թե բարեկամներն են նվիրել և որ ամենակարևորը` ինքը սեփականությունը ձեռք է բերել մինչ պետական բարձր պաշտոն ստանձնելը: Այսօրվանից արդեն նույն Արգիշտին, որպես ԱԱԾ պետի տեղակալ, պետք է զբաղվի նաև մեծ ֆինանսական կապիտալ ունեցողների օրինականության հարցերով:
Ինչպես է նա ուրիշին պահանջելու ներկայացնել ունեցվածքի գոյացման օրինական աղբյուրը հաստատող փաստեր, երբ մեկ տարի առաջ ինքը չէր ցանկանում ներկայացնել իր ունեցվածքի գոյացման աղբյուրը, ինչպես է Արգիշտին ղեկավար պաշտոն զբաղեցնելու մի ուժային համակարգում, որտեղ հայտնվել է մի գիշերվա մեջ մի քանի ժամ ֆիկտիվ պաշտոն զբաղեցնելու հետևանքով? : Բայց ամենաանթույլատրելին Նիկոլի գործողությունն էր, ով թքած ունենալով պետական կառույցների վարկանիշի վրա` Քննչականով մտավ ԱԱԾ` ևս մեկ անգամ ի ցույց դնելով վարած կործանիչ կադրային քաղաքականությունը:
Թիմը վատն է, որովհետև Նիկոլն է վատը, որովհետև թիմը Նիկոլն է ձևավորել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը