05 05 2020

Քոչարյան Ռոբերտի դեմքով դատում են բոլորիս. Աշոտ Մինասյան

Քոչարյան Ռոբերտի դեմքով դատում են բոլորիս. Աշոտ Մինասյան

«Ժողովուրդը շատ լավ գիտակցում է, թե ինչ է կատարվում: Քոչարյան Ռոբերտը շատ լավ խոսք է ասել, էդ «դուխովը» գլխարկի վրա չեն գրում, դուխով էին, թող գային կանգնեին կողքներս: Անցած պատերազմում շատ փոքր էին, էս պատերազմում թող գային, խրամատ փորել դեռ չի նշանակում, որ կողքներս կանգնել են»,- այս մասին «Հայելու առաջ» հաղորդման ժամանակ ասաց Ազատամարտիկ, ռազմական գործիչ Աշոտ Մինասյանը:

Անդրադառնալով հող տալու հարցին նա նշեց, որ ամբողջ ազգը կարժանանա անեծքի, եթե որևիցե մեկը համաձայնվի հող տալու. «Ես ինչ պատասխան եմ տալու այն տղաներին, որոնց մարտի եմ տարել, այն տղաներին, որոնք մարտադաշտում զոհվել են, լավ իմ հորը, իմ հայրը, որ զոհվել է ինչ պատասխան եմ տալու»:

Խոսելով ՀՀ երկրորդ նախագահի վերաբերյալ մայիսի 8-ին կայանալիք դատական նիստին ազատամարտիկը նշեց. «Մայիսի 8-ին մեր հաղթանակի օրը դատում են մեր հաղթանակած պետության, հաղթանակած բանակի, հաղթանակած գերագույն  գլխավոր հրամանատարին, ցավալի է: Մայիսի 8-ին 19 հանրապետություններ նշում են հաղթանակի օրը, իսկ մենք դատում ենք, դատում ենք երկրի նախագահին. դա երկրի նախագահին չենք դատում, դատում ենք մեր սահամանադրությունը, մեր գերբը, մեր հիմնը, մեր դրոշը, մենք դատում ենք ամեն ինչ, որովհետև սիմվոլները կորդինացնողը եղել է նախագան: Մայիսի 8-ն է մենք դատում ենք գերագույն գլխավոր հրամանատարին և բոլոր հրամանատարներին: Այսօր  Քոչարյան Ռոբերտին դատելով մենք իրեն չենք դատում, մենք դատում ենք բոլորին` ինձ, քեզ և մնացած բոլորին: Մայիսի 9, հաղթանակ հա, իրենք դատում են մեր հաղթանակը, Քոչարյան Ռոբերտի դեմքով դատում են բոլորիս, դատում են մեր հաղթանակը: Մենք մեզ ենք դատում, մեր եսը, մեր խիղճը, մեր տեսակը: Աշխարհի, որ հեռուստաալիքները միացնում ես տեսնում ես հաղթանակի մասին ֆիլմեր են ցույց տալիս, իսկ մենք ինչ ենք ցույց տալիս, դատ: Երկրի նախագահն է ամբողջացրել այս ամեն ինչը, իրենք չեն հասկանում դեռ, որ իրենք իրենց են դատում, հաղթանակ կերտողին են դատում»:

Հարցին, թե ինչու են այդ ուղղությամբ գնում իշխանությունները ռազմական գործիչը ասաց. «Որպեսզի նսեմացնեն նախկինների բոլոր կատարած աշխատանքը, բայց իրենց չի հաջողվելու»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ