Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Պետության զարգացում` կախված է յուրաքանչյուր քաղաքացու պատասխանատվությունից և գիտակցությունից:
Տնտեսական «հեղափոխություն»` կախված է յուրաքանչյուր քաղաքացու պատասխանատվությունից և գիտակցությունից:
Համակեցություն` կախված է յուրաքանչյուր քաղաքացու պատասխանատվությունից և գիտակցությունից:
Օրինապահ լինել` կախված է յուրաքանչյուր քաղաքացու պատասխանատվությունից և գիտակցությունից:
Կորոնավիրուսի դեմ պայքար` կախված է յուրաքանչյուր քաղաքացու պատասխանատվությունից և գիտակցությունից:
Եվ այսպես շարունակ:
Սա ըստ պետական համակարգի ներկա կառավարիչների: Տեսնես ըստ իրենց պետական համակարգից ի՞նչ է կախված: Օրինակներ բերեք տեղյակ լինենք (Ինքնապարգևատրումն ու դատարկաբանությամբ զբաղվելը չառաջարկել)»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը