04 05 2020

Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումն այլևս հանրային պահանջ է․ Մանթաշյան

Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումն այլևս հանրային պահանջ է․ Մանթաշյան

Հանրային գործիչ Նարեկ Մանթաշյանը գրում է․

«Հաղթական զուգադիպություն...

Արդեն տևական ժամանակ է՝ իշխանությունների ապօրինի կամքի դրսևորմամբ, կալանքի տակ է պահվում նախագահ Քոչարյանը:
Ես չեմ ցանկանում իրավական բեսպրեդելին գնահատական տամ, սակայն պետք է արձանագրել մի քանի կարևոր հանգամանք.
Նախագահ Քոչարյանի հերթական դատավարության օրը նշանակված է մայիսի ութին, այո դա մեր հաղթական օրն է և այդ հաղթանակի կերտման ամենագործուն մասնակիցը, մեզ հաղթանակ պարգևողը պետք է կրկին հաղթի:
Հանրությունը հոգնել է ստերով կերակրվելուց և ցանկացած քաղաքացու հետ շփվելիս ամենից հաճախ լսվող արտահայտությունն է՝ Քոչարյանի ժամանակ լավ էինք ապրում, այո լավ էիք ապրում, քանի որ երկրում ամենքն իր գործով էր զբաղված կյանքը եռում էր, երկիրը բարգավաճում:
Հիմա՝ այս համատարած ստի մթնոլորտում առավելապես կարևոր է Քոչարյան տեսակի ներկայությունը քաղաքական կյանքում և պահանջը հստակ է առաջիկա հաղթական նիստում, պետք է ընդունվի հայանպաստ և հայապաշտպան որոշում և Նախագահ Քոչարյանը Հաղթանակի օրը նշի իր ընտանիքի, Զինակից ընկերների և համախոհների հետ:
Սա այլևս Հանրային պահանջ է...»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ