04 05 2020

Զոհրաբ Մնացականյանն, ըստ էության, հաստատեց, որ ընկել ենք «փուլային ծուղակ». Կարեն Վրթանեսյան

Զոհրաբ Մնացականյանն, ըստ էության, հաստատեց, որ ընկել ենք «փուլային ծուղակ». Կարեն Վրթանեսյան

Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ասում է. «Հայկական կողմի համար չափազանց էական է ձևավորել Ղարաբաղյան հարցի փաթեթային շրջանակ, որտեղ երկու կողմերի պարտավորությունները համադրելի և վերահսկելի են»:

Նշանակում է, որ բանակցային գործընթացի այս փուլում հայկական կողմը չունի «ձևավորած փաթեթային շրջանակ»։

Դեռ նոր պիտի ձևավորեն։

Երկրորդը. «Փուլային լուծում, ըստ նախարարի, հնարավոր է, սակայն դրա շրջանակում բոլոր կողմերի քայլերը պետք է համապատասխան լինեն»։

Եթե նախկինում հայկական կողմը միշտ պնդում էր, որ փուլային տարբերակը բացառվում է, ապա հիմա Զոհրաբ Մնացականյանը պնդում է, որ փուլային ինչ-որ տարբերակ ընդունելի է։

Ստացվում է, որ Լավրովի հայտարարությանը, թե սեղանին դրված է փուլային փաստաթուղթ, ՀՀ արտաքին գործերի նախարարը պատասխանում է, որ փուլայինին էլ մեծ հաշվով դեմ չենք։

Վարագույր։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ