02 05 2020

«Հեղափոխականները» գոյաբանական ծուղակում են և դուրս գալու ելք չունեն․ քաղաքագետ

«Հեղափոխականները» գոյաբանական ծուղակում են և դուրս գալու ելք չունեն․ քաղաքագետ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում «Թավիշի»  վախճանը» վերնագրով գրառում է կատարել, որում նշել է․

«Մենք չենք փորձում պրոցեսները խորքային (ինչպես ասում էին "հեղափոխականները" մինչև հեղափոխությունը՝ ինստիտուցիոնալ) կերպով դիտարկել:

2018-ի "Թավիշը" երկկողմանի պրոցես էր՝ "հեղափոխականները" ձեռքները վեր պարզած էին երթի գնում, ոստիկաններն էլ ուժ չէին կիրառում։ Այսինքն, ամեն ինչ օրենքի շրջանակում էր կատարվում։

Ճշտենք, "թավշյա, ոչ բռնի" արտահայտությունը նշանակում է գործել օրինականության շրջանակում։ Այլ իմաստ այդ արտահայտությունը չի պարունակում։

Հիմա "հեղափոխականները" սպառնում են, որ իրենց համբերության բաժակը լցվել է և կհրաժարվեն "թավիշից", այսինքն կհրաժարվեն 2018-ի իշխանությունների ու 2018-ի ըննդիմության սոցիալական պայմանագրից՝ գործել օրինականության շրջանակներում։ Ֆիքսենք, որ դա երկու կողմ ունեցող պայմանավորվածություն էր, այլ ոչ թե "հեղափոխականների" բարիության արգասիք։

Դա լավ է, թե վատ է, այլ խոսակցություն է։ Ավելի սկզբունքային է այն հարցը, թե ինչու "թավիշից" ոչինչ չի ստացվում, որն է դրա ինստիտուցիոնալ պատճառը։

Ինչպես ասել էի, "թավիշը" նշանակում է հրաժարվել ոչ կենվենցիոնալ ուժի կիրառումից, այսինքն ամեն ինչ օրենքի շրջանակում պետք է տեղի ունենում, իսկ դրա համար պետք է անկողմնակալ արբիտր՝ դատական համակարգ։

Սակայն "ժողովրդի սրտի առաջնորդ" օրենքից դուրս է հայտարարել դատական համակարգը՝ դատավորները սրիկաներ են, Սահմանադիր Դատարանը՝ հակահեղափոխականներ, ավելին, Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն նախկին արատավոր համակարգի մնացուկներ, օտարերկրյա լրտեսներ են և այլն։ Այսինքն մնացել ենք առանց օրինական Արբիտրի։

Հանրագումարի բերենք, հարցերը չեն կարող լուծվել թավիշով՝ օրենքով, որովհետև օրենք կիրառողները վարկաբեկված են։ Տակը մնում է Սամասուդը, հիմնված լեռնականների ավանդույթների վրա, այլ, ինստիտուցիոնալ, տարբերակ չկա։ Սա է այն էկզիստենցիալ՝ գոյաբանական ծուղակը, որում հայտնվել են "հեղափոխականները" և որից դուրս գալու ելքեր չունեն։ Մենք նույնպես, իրենց պատճառով, նույն տեղում ենք հայտնվել, բայց մենք դրանից դուրս գալու ճանապարհներ ունենք»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ