02 05 2020

Իշխանությունը նախընտրում է վարակվածների թվի աննախադեպ աճը. Արա Վարդանյան

Իշխանությունը նախընտրում է վարակվածների թվի աննախադեպ աճը. Արա Վարդանյան

Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Սա է պարզ և դառը ճշմարտությունը։ Վերաբացել գրեթե բոլոր ճյուղերը վարակվածների աճող թվի ֆոնին, այլ կերպ քան սեփական ազգի դեմ դավաճանություն ես կոչել չեմ կարող։
Ակնհայտ է, որ այդ որոշումը ընդունվել է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ իշխանության ձեռնարկած բոլոր տնտեսական քայլերը, ինչպես նաև տրամադրած օգնությունները ձախողված են։
Կասկած չունեմ, որ հետագա շաբաթների ընթացքում, Նիկոլ Փաշինյանը լուրջ դեմքով լայվ է մտնելու և կրկին հնչեցնելու է իր փայլուն միտքը՝ աղքատությունը ձեր մտքում է։ Ոլորտները բացվում են հերթական անգամ հպարտ քաղաքացիների վրա մունաթ գալու համար. "Ի՞նչ եք բողոքում, գնացեք աշխատեք"։
Իրականում իշխանությունը պանդեմիայի հետ կապված իրավիճակը տանուլ է տվել և զգալով ահագնացող սոցիալական բունտը դիմում է հերթական սխալ քայլի՝ վերաբացում գրեթե բոլոր ոլորտները։ Սա ավելի շատ նմանվում է "կորոնավիրուսը ում շունն է" վիճակին։
Ոչ մեկ չի խոսում դրա մասին, որ տնտեսությունը այս պահին աղետալի վիճակում է և վերաբացումը իրականում չի լուծելու խնդիրներն, այլ ի հայտ է բերելու շատ և շատ նորերը։
Ազգի խնդիրներով մտահոգված պետությունը առաջին հերթին պետք է նախապատրաստեր տնտեսության ստիմուլացիայի համար անհրաժեշտ փաթեթը, վստահ լիներ, որ պանդեմիայի պիկն անցյալում է և նոր իրականացներ աստիճանական վերաբացումը։ Բայց ոչ մեր դեպքում։ Հայաստանում ամեն բան արվում է մեկ նպատակով՝ ամեն գնով պահպանել իշխանությունը։
Հասկացեք ի վերջո, որ այս անգամ դուք դա անում եք մարդկային կորուստների հաշվին, ինչպես և արել եք 2008 թվականի մարտի մեկին։

Այո, Նախագահ Սերժ Սարգսյանը ճիշտ էր ասել՝ դուք մարտի մեկից դասեր չեք քաղել։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ