«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ լրագրողնրի հարցին թե արդյոք վարչապետի հայտարարությունները ասֆալտին փռելու, «սամասուդ» անելու մասին բռնության կոչեր չե՞ն, ասաց․
«Դրանք տարբեր բաներ են երեւույթին ընդհանուր գնահատական տալն ու կոնկրետ անձին կամ նրա ընտանիքին ու երեխաներին վերաբերող բռնության ու սպառնալիքի կոչեր հնչեցնելը: Նկարագրել մի երևույթը փոխաբերական իմաստով և հնչեցնել բռնության կոչ սպառնալիք, դրանք տարբեր բաներ են»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը