30 04 2020

Մեր հարևանները մեր բարեկամները չեն և անպայման կօգտվեն մեր գզվրտոցից. Սարգիս Ավետիսյան

Մեր հարևանները մեր բարեկամները չեն և անպայման կօգտվեն մեր գզվրտոցից. Սարգիս Ավետիսյան

Սարգիս Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ժողովուրդ ջան, այս ամենը գալիս է ատելության մթնոլորտից։ Օր առաջ պետք է հրաժարվել սրանից և անցնել համերաշխության կարգավիճակին։ Գիտեմ՝ շատերի համար դժվար է, բայց պետք է, հասկանում եք, պետք է հանուն հայրենիքի, հանուն մեր երեխաների, հանուն ազգային արժանապատվության։

Մեր բոլոր հարևան ժողովուրդները կծիծաղեն մեզ վրա, կյանքը կդառնա անիմաստ։ Հասկացեք, մեր հարևանները մեր բարեկամները չեն և անպայման կօգտվեն մեր գզվրտոցից, որը թշնամու տեսանկյունից շատ տրամաբանական է։ Եկեք մեր պատմության այս կարևոր ժամանակահատվածում վեր կանգնենք մեր կենցաղային փոքր-մոքր հարցերից, ազատենք մեր հաղթանակների խորհրդանիշը դարձած ազգային հերոս Ռոբերտ Քոչարյանին և շարունակենք մեր արժանապատիվ գոյությունը մեր տարածաշրջանում։
Աստված մեզ պահապան։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ