30 04 2020

«Նոր» Հայաստանը նմանվել է մի մեծ հոգեբուժարանի. Նունե Ներսիսյան

«Նոր» Հայաստանը նմանվել է մի մեծ հոգեբուժարանի. Նունե Ներսիսյան

Նունե Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Թավիշ անվան տակ գեներացվել է ատելությունը: «Նոր» Հայաստանը նմանվել է մի մեծ հոգեբուժարանի: Երկրի ամենաբարձր ամբիոնից, հենց վարչապետի կողմից հնչում է ատելության խոսքը: Ատելության խոսքը լուրջ վտանգ է ներկայացնում ժողովրդավարական հասարակության, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ապահովման տեսանկյունից։ Վերջինիս նկատմամբ անտարբերության դրսևորումները կարող են հանգեցնել բռնությունների և բախումների լայն մասշտաբների: Այս իմաստով ատելության խոսքն անհանդուրժողականության ծայրահեղ դրսևորում է, որը նպաստում է ատելության հողի վրա հանցագործությունների առաջացմանը։ Հայաստանում ատելության խոսքի կիրառման դեպքերը հատկապես ակտիվանում են որոշակի իրադարձությունների ընթացքում և կոնկրետ թեմաների շուրջ։ Վարչապետը արդեն երկու տարի է թաթիկներ է կտրում, պատերին է ծեփում, ասֆալտին է փռում: Իսկ հիմա արդեն վենդետա է կոչ անում: Ինչի՞ վրա եք զարմանում ժողովուրդ չէ որ բոլորդ վարչապետ եք «Նոր» Հայաստանում: Հայ ժողովուրդ համախմբվեք, մաքրվեք մաղձից, ատելություն, թշնամու կանխատեսումներին տեղիք մի տվեք (հային սպանել պետք չէ, հային զենք տվեք` իրար կսպանեն ):

Այս ամենը տանում է դեպի քաղաքացիական պատերազմի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ