Antifake.am-ը գրում է․ «AntiFake.am-ը շարունակում է հանրությանը ներկայացնել պետական ապարատի տարբեր կառույցներում հատկացվող պարգևավճարների չափը։ Այս շարքով ներկայացնում ենք 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում պետական տարբեր կառույցներում հատկացված պարգևավճաների չափը։
AntiFake.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ պետական եկամուտների կոմիտե՝ խնդրելով տրամադրել կառույցում 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում հատկացված պարգևատրումների ընդհանուր չափը։
Ի պատասխան հարցման՝ հայտնել են, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցներին 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում տրված պարգեւատրման գումարները օրենքով սահմանված պահումներից հետո կազմել են 1.038.852.900 դրամ, որը համարժեք է շուրջ 2.146.400 ԱՄՆ դոլարին։ Հունվար, փետրվար եւ մարտ ամիսների պարգևատրումները կազմել են՝ համապատասխանաբար 203.096.100, 426.825.600 եւ 408.931.200 դրամ:
Միաժամանակ հայտնել են, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում պարգեւատրվել է երկու անգամ: Պարգեւատրման ընդհանուր գումարը օրենքով սահմանված պահումներից հետո կազմել է 2.198.000 դրամ, որից 1.099.000 դրամը՝ հունվար, իսկ 1.099.000 դրամը՝ փետրվար ամսվա համար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը