28 04 2020

Հազար անգամ ասել եմ՝ այո․ Վարդան Ղուկասյանը՝ պնդում է, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է ազատ արձակվի



«132 կաթողիկոսներից 12–ն են սրբոց դասին պատվում։ Ամեն մեկն իր մեղքերի մասին թող մտածի, հետո փոխեն ո՞ւմ բերեն, հլը սրբերի անուններ տվեք»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով Գարեգին Բ կաթողիկոսի դեմ իշխանության ներկայացուցիչների արշավին։

Հարցին, թե ճ՞շտ էր արդյոք Ռոբերտ Քոչարյանի կալանքի վերաբերյալ կաթողիկոսի հայտարարությունը, Վարդան Ղուկասյանն ասաց․ «Հայոց եկեղեցին ասում է նեղյալներին ազատություն։ մի անձի մասին է, որ ասում է՝ հստակ այս պահի դրությամբ մեղադրանք չկա, փաստեր չունեք, բանտարկել եք, և վաղը հնարավոր է ուրիշ բան լինի, ազատեք, ձեր գործընթացը շարունակեք»։

«Կաթողիկոսին պետք է քննադատի էն մարդը, որ Տիրոջ մոտ տեղ ունի, լավ իմացեք»,- ասաց պատգամավորը։

Հարցին՝ շարունակո՞ւմ եք այն կարծիքին մնալ, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է ազատ արձակվի, Վարդան Ղուկասյանը պատասխանեց․ «Հազար անգամ ասել եմ՝ այո»։ Դիտարկմանը, թե՝ գործը կարող է տուժել, պատասխանեց․ «Սուտ է»։

Հարցին, թե շատերն ասում են, որ կաթողիկոսը մարտի 1–ին ձայն չհանեց, երբ 10 քաղաքացի զոհվեց, Վարդան Ղուկասյանը պատասխանեց. «Ես հիշում եմ, որ կաթողիկոսը դուրս եկավ ու ասաց համերաշխություն բոլորին։ Ասում էր՝ նայք արյուն չթափվի»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ